Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 118-ի, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Երկուշաբթի ժամը 23.59-ին (Երեւանի ժամանակով 19.59-ին) 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի Լինսիա Հուի ինքնավար պրեֆեկտուրայի Ջիշիշան-Բաոան-Դոնգսյան-Սալար ինքնավար շրջանում:

Նախկինում հաղորդվել էր 111 զոհի մասին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մինչ այժմ Գանսու նահանգում երկրաշարժի զոհ է դարձել 105, Ցինհայ նահանգում՝ 13 մարդ։ Ցինհայ նահանգում նույնպես կապը կորել է 20 մարդու հետ, ևս 182 մարդ վիրավորվել է։

Բացի այդ, աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։

Չինաստանի ֆինանսների նախարարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը 200 միլիոն յուան ​​(մոտ 28 միլիոն դոլար) հատկացրել են Գանսու և Ցինհայ նահանգներին աղետների հետևանքով տուժածների օգնության համար:

Երեքշաբթի Չինաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը (EMERG) ներկայացրել է երկրաշարժերի արձագանքման ուժեղացված, երկրորդ մակարդակի ռեժիմ: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկրաշարժի տարածքում ներգրավված է 1440 հրշեջ-փրկարար։