Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին։ Նրանք իրենց ձեռքում ունեին նաև պաստառներ։

 Նրանք սկսեցին շարժման անդամների հետ քայլել դեպի Երևան։

 Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սեւանի թերակղզու խաչմերուկից։