Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում այս շաբաթ տեղի կունենան կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները։

Մայիսի 7-ին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կընդունի Դորտմունդի «Բորուսիային», որը սեփական խաղադաշտում հաղթել էր 1:0 հաշվով։

Մայիսի 8-ին Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի Գերմանիայի անցած տարվա չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։