ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Գազայի հյուսիսային մասից մեկ օրում ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանման Իսրայելի պլանը «միանգամայն անիրականանալի է», տեղեկացրել է AFP-ն։

«Ես սա ասում եմ՝ ներկայացնելով Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը... (տարհանման պլանը) միանգամայն, բացարձակապես անիրականանալի է,- ասել է Բորելը Պեկինում, Չինաստան կատարած եռօրյա այցի վերջին օրը կայացած մամուլի ասուլիսում։- Պատկերացնել, որ դուք կկարողանաք մեկ միլիոն մարդ տեղափոխել 24 ժամում՝ այնպիսի իրավիճակում, ինչպես Գազայում է, դա կարող է միայն հումանիտար աղետ լինել»։

Իսրայելը նախազգուշացրել է այդ շրջանի բնակիչներին տարհանման մասին ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ցամաքային հարձակումից առաջ։