«Բաղրամյան 26-ի» տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները հաջող են անցել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ռուս սահմանապահներն այլևս չեն ծառայի «Զվարթնոց» օդանավակայանում։ Բացի այդ, ռուս սահմանապահ զինվորականները դուրս են գալու մի շարք կետերից Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Արարատում, Տավուշում, որտեղ բանավոր պայմանավորվածությամբ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո։