ՀԱՅՈՑ ԱՄԱՆՈՐ
Հայտնի է, որ հայոց մեջ հունվարմեկյան տարեմուտը համընդհանուր հաստատում է գտել միայն 18-րդ դարում: Ամանորյա տոներն ընդգրկել են ավանդական տարբեր ծեսեր ու արարողություններ:
Նախ եւ առաջ մարդիկ մաքրում էին տունը, բակը, գոմը: Այս գործին մասնակից էին դառնում ընտանիքի բոլոր անդամները:
Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմուտի քոթուկը' մի մեծ գերան։ Այն պիտի վառվեր մինչև Սուրբ Ծնունդ: Հավատում էին, որ դրա ծուխը վանում է չար ոգիներին, իսկ կրակն ու լույսը մաքրագործում ու զորացնում մարդկանց հոգիները: Ամեն մի հյուր պարտավոր էր մի կտոր փայտ ավելացնել կրակին:
Ավանդական սովորության համաձայն Ամանորի գիշերը տներում ճրագ էին վառում, որպեսզի տան հաջողությունը չփախչի: Թոնիրը նույնպես վառ պիտի լիներ, շուրջը մաքուր, խմորի տաշտը լի։ Թխվում էր թարմ հաց, որպեսզի առատությունն ու բարիքն անպակաս լինի: Տարեհացը զարդարում էին եւ բաժանում տասներկու մասի: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում' չարքերին քշելու ու նրանցից պաշտպանվելու համար: Մոխիր էին ցանում նաեւ հանդերում ու դաշտերում: Այդ նույն նպատակով ալյուրով դռանը խաչ էին անում:
Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, որպեսզի կլոր տարին քաղցրալեզու լինեն եւ հեռու մնան վեճից ու բամբասանքից, իսկ Համշենում, նույն նպատակով, խուսափում էին կծու կերակուրներ օգտագործելուց:
Մեծից փոքր նոր զգեստներ էին հագնում: Գժտվածներին հաշտեցնում էին։ Տոնական սեղանները որքան էլ առատ լինեին՝ մսեղեն կերակրատեսակները բացառվում էին: Ամանորյա սեղանի անբաժան զարդն էր լոբին։ Այն խորհրդանշում էր ընտանիքի միությունը, ամրությունն ու հավերժությունը։ Հայոց օջախներից անպակաս էր երգն ու պարը, խաղն ու զվարճախոսությունը։
Տոնը շնորհավորելու ավանդույթի համաձայն մարդիկ այցելում էին միմյանց։ Տուն մտնում էին աջ ոտքը առաջինը ներս դնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, մի բան ավելացնում էին սեղանի բարիքներին' մաղթելով բարեկեցություն ու երկարակեցություն:
Սասունում ընդունված չէին երկարաշունչ մաղթանքներն ու կենացները, որովհետեւ լեռնականները գործը գերադասում էին խոսքից, իսկ խոսքի ուժն ու զորությունը տեսնում էին քչախոսության մեջ։ Ուրեմն վերջ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
Այս թեմայով
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ցավակցություն են հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
Կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա դիմակայել նոր սպառնալիքներին. Արարատ Միրզոյան
Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում
Իրանում Ռաիսիի մահվան հետ կապված հնգօրյա սուգ է հայտարարվել
Կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից
Էսպիսի՝ միաժամանակ իրական, նորարար ու խենթավուն միտք հենց Բագրատ սրբազանի գլխում պիտի ծագեր՝ ԷՔՍՏՐԻՄ ԿԱՖԵ
Իսրայելական զորքերն ավիահարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ռազմական համալիրներին
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել
Զինված ավազակների խմբավորումը համարձակ կողոպուտ է իրականացրել Փարիզի հայտնի ոսկերչական խանութում
Ալիեւը «Նոլդու Փաշինյան» երգը մեքենայի մեջ դրած՝ պտտվում է Արցախով. մի բառ ասե՜ք, տղամարդ չե՞ք․ Բագրատ Սրբազան
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Ռաֆահում «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկի մահվան մասին
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարին
Լեհաստանն իր արեւելյան սահմանի պահպանության համար կծախսի մոտ 2,55 մլրդ դոլար
Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով
Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր եւ վիրավոր. մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Ի՞նչ է իրենից ներկանացնում Թայվանի հիմնահարցը
Իսրայելի հարվածից Լիբանանի հարավում 3 մարդ է զոհվել. ՀԱՄԱՍ-ի անդամ է սպանվել Լիբանանի հետ Սիրիայի սահմանի մոտ
Օրվա հանդիպումների անոնս
Երաշխիք, որ չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ. «Փաստ»
Ամերիկյան ընկերությունը թռչող մոտոցիկլետը մարտական դրոնի է վերածել
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ցավակցություն են հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
Իրանում Ռաիսիի մահվան հետ կապված հնգօրյա սուգ է հայտարարվել
Կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից
Զինված ավազակների խմբավորումը համարձակ կողոպուտ է իրականացրել Փարիզի հայտնի ոսկերչական խանութում
Լեհաստանն իր արեւելյան սահմանի պահպանության համար կծախսի մոտ 2,55 մլրդ դոլար
Ի՞նչ է իրենից ներկանացնում Թայվանի հիմնահարցը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից
1
Էսպիսի՝ միաժամանակ իրական, նորարար ու խենթավուն միտք հենց Բագրատ սրբազանի գլխում...
2
Իրանում Ռաիսիի մահվան հետ կապված հնգօրյա սուգ է հայտարարվել
3
Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում
4
Կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա դիմակայել ն...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Երաշխիք, որ չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ. «Փաստ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ...